National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.11.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դորիս Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակը «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի 2018 թվականի հայ մասնակիցների ընտրությունն է:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, միջխորհրդարանական կապերի սերտացումն ու փոխադարձ շփումների ակտիվացման կարեւորությունը: Արփինե Հովհաննիսյանը գիտակրթական կապերի զարգացման տեսանկյունից բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը եւ դրա շարունակականությունը: ՀՀ խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է Գերմանիայի աջակցությամբ այլ ոլորտներում եւս համատեղ ծրագրեր իրականացնելու կարեւորությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում կողմերը կարեւորել են նաեւ երիտասարդ սերնդի դերը: Այս համատեքստում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությանը, ինչը, ըստ նրա, խոչընդոտներ է ստեղծում երկու երկրների երիտասարդների միջեւ առողջ շփումների հաստատման հարցում:

Քննարկվել են նաեւ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am